Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի իշխանությունները հրաժարվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններից

14:30, երկուշաբթի, 03 դեկտեմբերի, 2018 թ.
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններից

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն բացառել է ընդդիմության պահանջով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, գրում է РИА Новости-ն:

«Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2020թ., ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ: Մենք պատրաստվում ենք նախագահի երդմնակալությանը, ինչպես նաև 2020թ. խորհրդարանական ընտրություններին: Այդպիսին է մեր օրակարգը»,- ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ ընդդիմության ցույցն ապացուցում է, որ այն որևէ ռեսուրս չունի՝ հեղաշրջում կազմակերպելու և երկիրն ապակայունացնելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ցուցարարներին դիմել էր Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Ցուցարարներն արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ընտրական համակարգի բարեփոխումներ են պահանջել, ինչպես նաև վերջնագիր ներկայացրել իշխանություններին՝ պահանջելով կատարել իրենց պահանջները մինչև դեկտեմբերի 16-ը: Հենց այդ օրը տեղի կունենա երկրի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը:

4669 | 0
Facebook