Փարիզի խորհրդանիշներից մեկը՝ Հաղթական կամարը, վնասվել է բենզինի գնի բարձրացման դեմ զանգվածային անկարգություններ կազմակերպած «դեղին բաճկոնավորների» շարժման հետևանքով, փոխանցում է DW-ն:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի հուշարձանների պահպանության ազգային գերատեսչության ղեկավարը:
Նրա խոսքով՝ մի խումբ բարբարոսների հաջողվել է ներթափանցել Հաղթական կամարի շենք, որտեղ նրանք «գլխատել են» Նապոլեոնի մարմարե արձանը, մասնատել 30-ականների գիպսե արձանն ու գրաֆիտիով պատել շենքը:
«Վնասը գնահատում եմ մոտ 100 հազար, նույնիսկ, հնարավոր է, միլիոն եվրո»,- Le Figaro-ն մեջբերում է հուշարձանների պահպանության ազգային գերատեսչության ղեկավարի խոսքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել զանգվածային անկարգությունների հետևանքով 3 զոհի, ավելի քան 130 տուժածի մասին, տուժածների թվում 23 ոստիկան կա: