Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Նոր կադրերի թավշե շարժումներով գլորվում ենք անդունդը». Զառա Մխեյան

13:25, երկուշաբթի, 03 դեկտեմբերի, 2018 թ.
«Նոր կադրերի թավշե շարժումներով գլորվում ենք անդունդը». Զառա Մխեյան

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 25-ին կայացած «Ախթամար» սառցե շոուի պրոդյուսեր Զառա Մխեյանը հայտնել է իր դժգոհությունների մասին:

«Արդեն չորրորդ տարին է, ծավալում ենք Հայաստանում գեղասահքի վերածննդին ուղղված գործունեություն. կազմակերպում ենք վարպետության դասեր, սառցե շոուներ գեղասահքի համաշխարհային աստղերի մասնակցությամբ:
     Երևանում արդեն չորրորդ տարին սառույցը «պատվում է» ոսկով. Կարծում եմ ավելորդ է ներկայացնել, թե ինչ ջանքեր և կազմակերպչական հմտություններ է պահանջում միաժամանակ այդքան աստղերի մասնակցությամբ միջոցառման կազմակերպումը: Սակայն, այս անգամ ևս մենք պատվով դա արեցինք:
     Այսօր դա մեզ համար միանգամայն այլ նշանակություն ուներ, քանի որ այս բոլոր փոփոխությունները ենթադրում էին, որ մարդիկ այլ սպասումներ ունեն, և մեր երկրի մշակույթը ներկայացնող համաշխարհային մակարդակի շոուն պետք է հետաքրքրեր նրանց:
     Սակայն, նոր իրողության ժամանակները, պարզվում է, առայժմ միայն հետընթաց են ապահովում: Այո, այսօր մարդիկ, ապրելով դատարկ ոգևորությամբ, դիտում են միայն տարբեր քաղաքական գործիչների ցածրորակ «լայվերը» և սպասում ինչ-որ փոփոխությունների՝ ցավոք, չգիտակցելով, որ երկիրը ներկայանում է իր մշակույթով: Եվ այստեղ մեծ ցավով շեշտադրում եմ ՀՀ մշակույթի նախարարության և այն գլխավորող վայ նախարարի հարցը, ով լինելով երկրի մշակույթը ներկայացնողն ու կրողը, չի գիտակցում նույնիսկ այն տարրական պատասխանատվությունը, որ պետք է ունենա այդ ոլորտի հանդեպ: Մարդ, ով չի ընկալում նման միջոցառման կարևորությունը, որ այն առնվազն պետք է տարրական ուշադրության արժանանար նախարարության կողմից (քավ լիցի, չեմ խոսում որևէ աջակցության մասին), կամ գոնե «պատվեր» իր ներկայությամբ: Հուսով եմ, չակերտների իմաստը գոնե կհասկանա: Էլ չեմ խոսում բազմաթիվ անպատասխան թողնված նամակների մասին, որոնցով դիմել էինք այս միջոցառման շրջանակներում: Այսինքն այստեղ խոսքը գնում է ոչ միայն մասնագիտական բացարձակ անտեղյակության, այլև գործարար վարվելակերպի տարրական կանոնների բացակայության մասին: Կարծում եմ, հասկանալի է, թե ինչ աստիճանի հետընթացի մասին է խոսքը:
     Վստահեցնում եմ, որ այս մի քանի ամիսների ընթացքում ՀՀ մշակույթի նախարարությունը չի արել որևէ արժանահիշատակ բան, նույնիսկ չնչին, նույնիսկ մեր ստեղծածի 10 տոկոսի չափով:
     Տիկին Մակո՛ւնց, ես կառաջարկեի Ձեզ, դրսևորել հասարակ կանացի խորամանկություն և Ձեր թիմում ընդգրկել այնպիսի խորհրդականների և տեղակալների, ովքեր գոնե կկարողանան Ձեզ ճիշտ ուղղորդել: Կամ ստեղծեք իսկական պրոֆեսիոնալներից կազմված գեղարվեստական խորհուրդ, որը կօգնի ճիշտ որոշումներ կայացնել, այլապես Ձեր գործունեությունը, որպես ՀՀ մշակույթի նախարար դատապարտված է կատարյալ ձախողման, ինչն ակնհայտ է: Դուք ոչ միայն չունեք կառավարչական հմտություններ, Դուք չեք տիրապետում հայկական մշակույթի նրբություններին, հետևաբար չեք կարող այն զարգացնել և առաջ մղել: Ձեր պահվածքն ու վերաբերմունքն այս ամենին, մեղմ ասած, վիրավորում է իմ գիտակցությունը:
     Իրապես բարձր ինտելեկտի տեր անձը պետք է գիտակցի, որ նա սխալվելու իրավունք չունի, և ենթագիտակցորեն պետք է վախենա հիասթափեցնել այլոց և ամենակարևորը, ինքն իրեն: Մի՞թե Դուք դեռ չեք հասկացել, որ բոլորին հիասթափեցրել եք, թե՞ դեռ ինքներդ Ձեզնից չեք հիասթափվել:
     2019 թվականին լրանում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը, ինչին էլ հենց նվիրված է մեր շոուի համաշխարհային տուրը: Ամենայն հայոց բանաստեղծի «Ախթամար» լեգենդի հիման վրա ստեղծված շոուն աշխարհասփյուռ հայության համար է:
     Շրջագայության ավարտը նախատեսվում է 2019 թվականի դեկտեմբերին Մոսկվայում:
     Մենք արդեն իսկ ունենք նոր պլաններ և ձեռնամուխ ենք նոր շոուի ստեղծման աշխատանքներին: Սակայն, ցավով պետք է նշեմ, որ Հայաստանում մենք այլևս անելիք չունենք, քանի որ այս անգամ տոմսերի 70 տոոկոսը բարեգործության շրջանակներում պարզապես նվիրաբերել ենք: Մենք մեր նոր շոուները կներկայացնենք աշխարհին, իսկ Հայաստան կգանք միայն այն դեպքում, եթե մեզ հրավիրեն նոր կազմակերպիչներ կամ նոր կառավարությունը:
     Մենք արդեն 27 տարի գործունեություն ենք ծավալում այս ոլորտում, սակայն հրաժեշտ ենք տալիս մեր սիրելի Հայաստանին՝ լավ ժամանակների սպասումով:
     Վերջում ուզում եմ ավելացնել, որ Հայաստանում իրոք ամեն ինչ փոխվել է, ամեն ինչ ներկայանում է նորովի. Ոչ մի կառույց չի աշխատում, ոչ մի գրություն ընթացք չի ստանում, նույնիսկ պատասխանի չի արժանանում: Տպավորություն է, թե պետական կառույցների նորօրյա ղեկավարների համար շատ բարդ են մեր գրությունները, և երկար ժամանակ է պահանջվում դրանք հասկանալու համար:
     Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ տիկնոջ հետ, ՀՀ մշակույթի, սպորտի նախարարների պաշտոնակատարները, Երևանի քաղաքապետը և այլոք: Նրանցից ոչ մեկը ժամանակ չէր գտել նման մասշտաբի ներկայացման համար:
     Իսկ սպորտի նախարարի պաշտոնակատարը, նշանակվելուն պես գրչի մի հարվածով չեղյալ էր հայտարարել նախորդ նախարարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, և որ ամենասարսափելին է, դա արել է գաղտնի, առանց մեզ պաշտոնապես տեղեկացնելու: Եվ դա այն դեպքում, երբ ունենալով նախկին նախարարի համաձայնությունը, ավելի քան 7 ամիս ՀՀ սպորտի նախարարության լոգոտիպը, որպես միջոցառման գործընկեր, տեղադրված է եղել բոլոր գովազդային նյութերում: Հարգելի ՀՀ սպորտի նախարարություն, մենք այս հարցով դիմել ենք դատարան: Իսկ նախարարի պաշտոնակատարին մնում է միայն փորձել հասկացնել այն պարզ հարցը, որ շուկայագիտության տարրական կանոններին չտիրապետելը դեռ ոչինչ, թեև նման պաշտոնյայի համար առնվազն ամոթալի է, սակայն նման վերաբերմունք դրսևորել սպորտի նկատմամբ, պարզապես անթույլատրելի և պախարակելի է:
     Հետաքրքիր կլիներ իմանալ, արդյոք Ձեր գործունեության ընթացքում կկարողանա՞ք Հայաստան հրավիրել մեր երկրի համար ավելի շատ օգտակար լինելու ունակ գոնե 10 մարզիկի, քան նրանք, ում մենք էինք հրավիրել: 70 լավագույն մարզիկներ մի հրապարակում, մեր երկրում ստեղծեցին պատմություն: Գոնե հեռվից դիտեիք, ճաշակ կզարգացնեիք. վստահ եմ, նման մասշտաբի որևէ բանի ականատես չեք եղել:
     Նոր կադրերի թավշե շարժումներով գլորվում ենք անդունդը: Սիրտս ցավում է իմ հիանալի ժողովրդի ճակատագրի համար: Այն այսօր անգրագետ և ոչ պրոֆեսիոնալ մարդկանց ձեռքերում է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

| | |
6199 | 3
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Edita
Edita 14:10, 03.12.2018
Այս ,,աշխարհավեր,, պաթոսից լավ հոտ չի գալիս,կարծես ,,Книга жалоб и предложение ,, լինի որպես սովետի կարոտախտ; Ձեր կարծիքով Վարչապետը ,,ջեբից,, էր հանելու մասնագետներին?,չէ որ փառապանծ հհկ-ն միտումնավոր չաճեցրեց երիտասարդներին,որ փոխարինողներ չլինեն;Եթե այդքան դժգոհ եք ներկայիս իշխանությունից, բախտ փնտրեք այլ վայրերում,բայց ոչ Հայաստանում,այստեղ նվնվացողների տեղը չէ,դուք էլ ձեր մոր փորում չէք ,,տնօրեն,, դարձել,բավ է թշնամուն ուրախացնեք ձեր լալահառաչ ափսոսանքներով, մի քիչ մարդ մնացեք,թեպետ կասկածում եմ;