Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Սաակաշվիլին խոստացել է վերադառնալ Վրաստան

12:00, երկուշաբթի, 03 դեկտեմբերի, 2018 թ.
Սաակաշվիլին խոստացել է վերադառնալ Վրաստան

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով այժմ բնակվում է Նիդերլանդներում, Skype-ի միջոցով դիմել է Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիա կազմակերպածներին, փոխանցում է «Новости-Грузия» գործակալությունը:

Երեկ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիա է անցկացվել՝ ի նշան երկրի նախագահական ընտրությունների արդյունքների հետ անհամաձայնության: Ակցիայի մասնակիցներն արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ընտրական համակարգի բարեփոխումներ են պահանջել:

Սաակաշվիլին մեծ էկրանից դիմել է ցուցարարներին՝ ասելով. «Մեզ մոտ ամեն ինչ կստացվի, մեր պայքարն անպայման կավարտվի հաղթանակով: Այդ պայքարում, իհարկե, ես ձեզնից մեկն եմ: Որևէ հատուկ դերի չեմ հավակնում: Սակայն իմացեք՝ եթե իմ անհրաժեշտությունը լինի և ինձ կանչեք, ապա ցանկացած պահի կգամ ու կկանգնեմ մեր երիտասարդության կողքին: Յուրաքանչյուրս պետք է մեր լուման ունենանք այդ հաղթանակում»:

Վրաստանի տեղի ունեցող իրադարձությունները Սաակաշվիլին «աղետ» է անվանել: «Ավելի վաղ մենք խոսում էին հնարավոր աղետի մասին, և այդ աղետը տեղի ունեցավ...Վրաստանում ընտրական ինստիտուտ գոյություն չունի»,- նշել է նա:

Բացի այդ, հաղորդվում է, որ ակցիայի մասնակից ընդդիմադիր ուժերը վերջնագիր են ներկայացրել իշխանություններին՝ պահանջելով կատարել իրենց պահանջները մինչև դեկտեմբերի 16-ը: Նշենք, որ այդ օրը տեղի կունենա երկրի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը:

| | |
2061 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am