«Ղեկը աջ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել. «Փաստորեն փաստաթուղթը որում ասվում է, որ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը ժամանակավոր է, դեռ փակցված է մաքսատան պատին...»:
Հիշեցնենք, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն օրեր առաջ բողոքի ակցիա էին իրականացնում Բագրատաշենի անցակետում. այնտեղ կայանած մեքենաները չէին կարողանում Հայաստան մտնել: «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի երրորդ օրն այցելել էր Նոյեմբերյան և այցի ճանապարհին հանդիպել էր «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին՝ խոստանալով լուծում գտնել ստեղծված իրավիճակից: