Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.

Միջազգային

Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքը՝ Եվրո-2020-ի վիճակահանության մասին

20:30, կիրակի, 02 դեկտեմբերի, 2018 թ.
Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքը՝ Եվրո-2020-ի վիճակահանության մասին

Դեկտեմբերի 2-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացավ Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր կարծիքն է հայտնել վիճակահանության վերաբերյալ. «Շատ հետաքրքիր խումբ է, որում ընդգրկվել են տարբեր խաղաոճեր դավանող հավաքականներ: Անկախ վերջին տարիների արդյունքներից՝ կարծում եմ, որ մեր խմբի ընդգծված ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: Մնացած թիմերը հավասարազոր են և կարող են պայքարել ցանկացած խաղում հաջողության հասնելու համար»,- նշել է նա՝ ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում:

Նշենք, որ խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ:

| | |
3589 | 1
Facebook