Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 319-րդ կմ հատվածում՝ Ողջի գետը ավտոմեքենա է ընկել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարները գետից դուրս են բերել տղամարդու դի:
Ոստիկաններն ու փրկարարները նշված գետում հայտնաբերել են Toyota Land Cruiser մակնիշի 95 AT 555 համարանիշի ավտոմեքենան:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը Սյունիքի մարզի Բարեկավան գյուղի բնակիչ Արթուր Մկրտչյանն էր, ում 3 օր է՝ որպես անհայտ կորած հարազատները փնտրում էին: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան գետում է հայտնվել վթարի հետևանքով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: