Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

Բաց նամակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին

15:15, կիրակի, 02 դեկտեմբերի, 2018 թ.
Բաց նամակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին.

«Մենք՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերհային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողներս, դեմ ենք Համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանի տնօրենի պաշտոնում նրա լիազորությունների դադարեցմանը:
     Վազգեն Ասատրյանի ղեկավարման երեք տարիները՝ 2015-2018թթ., hամալիրի համար նշանավորվել են մի շարք կարևորագույն միջոցառումների կազմակերպմամբ, որոնք մեր պետությունը հավուր պատշաճի ներկայացրել են միջազգային տարբեր հարթակներում («Ավրորա» մարդասիրական նախաձեռնության երկու միջոցառումների կազմակերպում, Ֆրանկոֆոնիայի XV և XVII գագաթաժողովների կազմակերպում, Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառման կազմակերպում և այլն): Տարեկան կտրվածքով նախատեսված պետական և տոնական միջոցառումները ևս կազմակերպվել են բարձր մակարդակով:
     Լինելով ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Վազգեն Ասատրյանը հատկապես մեծ կարևորություն է տալիս մեր պետության մշակութային կյանքի զարգացման մեջ համալիրի ունեցած ներդրմանը: Նրա՝ մշակույթի բնագավառում ունեցած հարուստ փորձի և պրոֆեսիոնալ բանակցային հմտությունների շնորհիվ՝ վերջին երեք տարիների ընթացքում զգալիորեն աճել է համալիրում կազմակերպվող մշակութային միջոցառումների թիվը:
     Վերջին տարիների ակտիվ գործունեության արդյունքում կազմակերպվում է համալիրի պատշաճ պահպանությունը՝ որպես շինություն, և երաշխավորվում կայունությունը՝ որպես պատմամշակութային արժեք:
     Վազգեն Ասատրյանը իր տնօրենության ողջ ընթացքում քաջատեղյակ է եղել համալիրի բոլոր ընթացիկ խնդիրներին, ինչպես նաև շինարարական և մշակութային արժեքների վերականգնմանը ներկայացվող բոլոր պահանջների և նորմերի պահպանմամբ իրականացրել է համալիրի ընթացիկ և պատշաճ վերանորոգումը:
     Ի լրումն այս ամենի՝ Վազգեն Ասատրյանի տնօրենության ողջ ընթացքում համալիրի աշխատակիցների համար ապահովվել են աշխատանքային պատշաճ պայմաններ և բարենպաստ մթնոլորտ:
     Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ խնդրում ենք, պահանջում ենք ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ՝ Նարեկ Բաբայանին չդադարեցնել Վազգեն Ասատրյանի գործունեությունը որպես համալիրի տնօրեն, քանի որ ոլորտի վերաբերյալ այդչափ պրոֆեսիոնալ գիտելիքներ և նման փորձ ունեցող այլ թեկնածու առկա չէ, իսկ դա կարող է հանգեցնել մի շարք արմատական խնդիրների, այդ թվում՝ նախատեսված միջոցառումների ձախողմանը, շենքի՝ որպես պատմամշակութային արժեքի պահպանման վերանորոգման աշխատանքների խափանմանը :
     Վստահեցնում ենք, որ մեր պահանջը բխում է ոչ միայն համալիրի, այլ նաև մեր պետության և հատկապես՝ ՀՀ մշակութային կյանքի զարգացման շահերից:

Սույն հայտարարությունը ստորագրված է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերհային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության ողջ աշխատակիցների և գործընկերների կողմից»:

| | |
4249 | 7
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
ՏԻԳՐԱՆ
ՏԻԳՐԱՆ 15:43, 02.12.2018
ԻՄ ՀԱՅ ԱԶԳ ՋԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԲՈԼՈՐՍ ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԻՄ ՔԱՅԼԸ ԴԱՇԻՆՔԻՆ, ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻՆ: ԻՍԿ ՀՀԿ-ԻՆ ԱԶԳՈՎԻ ՑՓՆՈՒՄ ԵՆՔ ՎՐԵՔՆԵՐԸ ՈՒ ԺԱԺ ՏԱԼԻՍ ՀԵՆՑ ԴԵՄՔԵՐԻՆ, ԻՐԱՆՔ ԷՏՔԱՆ ԼԱՎՆ ԷԻՆ 10 ՏԱՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԷԻՆ, 1 ՀԱՏ ԼԱՎ ԲԱՆ ՉԱՐԻՆ ԲԱՑԻ Բ Ո Զ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց, ԹԱԼԱՆԻՑ ՈՒ ՔՑՈՑՈՒՑ, ՀԱՅԵՐԻՆ ՍԱՐՔԻՆ ՔՈՉՎՈՐ ՈՒ ՔՇԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԵՐԿՐԻՑ, ՀԻՄԱ ԱՍՈՒՄ ԵՆ ՄԵՆՔ ԷՍ ՈՒՆԵՑՎԱՑՔՆԵՐԸ ՀԱԼԱԼ ՈՌՈՎ ՔՐՏՆԵԼ ԵՆՔ ՈՒ ԻՐԱՆՑ ՊԱՊԵՐՆ ԷԻՆ ՆՎԻՐԵԼ: ԱՅՆՊԵՍ ՈՐ ԱԶԳՈՎԻ Ք ՈՒ Ն Ե Ն Ք ՁԵՐ ՀՀԿ-Ի ԲԵՐԱՆԸ:
ՏԻԳՐԱՆ
ՏԻԳՐԱՆ 15:48, 02.12.2018
Էտի թալանչիա ու գող, ՀՀԿ-ի մանկլավիկ դրան շուտ պիտի հանեին
Արարատ
Արարատ 18:01, 02.12.2018
Վազգենը - ի Աշխեն Գործունյանի ամուսինն է?
karina
karina 20:12, 02.12.2018
ամուսինն էր, թալանեց Գործունյանին: Նրա պատճառով Գործունյանը հիասթափված հեռացավ Հայաստանից՝ կորցնելով Փարիզյան սուրճն ու ողջ ունեցվածքը: Այդ թալանչին սեռժի վաչոյի մոտիկ ընկերն է:
Արարատ
Արարատ 18:02, 02.12.2018
Փարիզյան սուրճը շատ լավն էր: