Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Եթե Նիկոլենց 10-յակից ոչ ոք չգա բանավեճի, ես կարող եմ հետս երեկվա ձիու թամբը բերեմ». Մենուա Հարությունյան

13:45, կիրակի, 02 դեկտեմբերի, 2018 թ.
«Եթե Նիկոլենց 10-յակից ոչ ոք չգա բանավեճի, ես կարող եմ հետս երեկվա ձիու թամբը բերեմ». Մենուա Հարությունյան

ՀՀԿ-ական թեկնածու Մենուա Հարությունյանն, անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի՝ իր հետ բանավիճելուց հրաժարվելուն, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քանի որ Նիկոլական Ռուբենի մանկական հոգին չդիմացավ և կնոջը հարիր պատճառաբանություններով հրաժարվեց բանավիճել ինձ հետ՝ ուղիղ եթերում, առաջարկում եմ Նիկոլենց 10-յակից որևէ մեկը՝ մինչև անգամ Նիկոլը գա ինձ հետ բանավիճելու, կամ էլ հակառակ պարագայում հաշվի առնելով համաշխարհային փորձն, առաջարկում եմ «Շանթ» հեռուսատաընկերության ղեկավարությանը բանավեճի համար հատկացվելիք ողջ եթերը տրամադրել միայն ինձ, մանավանդ որ այս բանավեճին մասնակցելու համար ես կիսատ եմ թողել քարոզարշավս Լեռնահայաստանում և սլացել մայրաքաղաք…

Եթե Նիկոլենց 10-յակից ոչ ոք չգա բանավեճի, ես կարող եմ հետս դուխով գլխարկ, րյուկզակ կամ երեկվա ձիու թամբը բերեմ՝ դնեմ իմ դիմացի դատարկ աթոռին …

Իհարկե, իմ նման տղու հետ դժվար է բանավիճել, երբ դու ստախոս ես, խաբում ես սեփական ժողովրդիդ՝ հանուն սեփական իշխանության և պաշտոնի»:

| | |
7406 | 19
Facebook
COMMENT.am