Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Ձիու պատմությունից» հետո զգացի, որ ուղղակի չեմ կարող իմ ներկայությամբ լրջացնել անլրջությունը». փոխնախարարի պաշտոնակատար

13:35, կիրակի, 02 դեկտեմբերի, 2018 թ.
««Ձիու պատմությունից» հետո զգացի, որ ուղղակի չեմ կարող իմ ներկայությամբ լրջացնել անլրջությունը». փոխնախարարի պաշտոնակատար

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել է բանավիճել ՀՀԿ թեկնածու Մենուա Հարությունյանի հետ:

Ֆեյսբուքյան իր էջում Ռուբեն Ռուբինյանը գրել է. «Մի քանի օր առաջ համաձայնել էի «Շանթի» եթերում երեկոյան բանավիճել ՀՀԿ-ի 9-րդ համար Մենուա Հարությունյանի հետ, բայց երեկվա «ձիու պատմությունից» հետո զգացի, որ ուղղակի չեմ կարող իմ ներկայությամբ լրջացնել անլրջությունը, և ինձ համար անհարիր կլինի մասնակցել նման բանավեճի: Կանխագուշակելով հնարավոր շահարկումները` ասեմ, որ պատրաստ եմ փոխարենը բանավիճել ՀՀԿ 10-յակից ցանկացածի հետ»:

Նշենք, որ երեկ ՀՀԿ ցուցակի 9-րդ համար Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ձիով լուսանկար էր հրապարակել Կապանից՝ գրառելով, որ ինքը շարունակելու է Դավիթ Բեկի կիսատ գործերը: Նրա այդ գրառումը դարձել է համացանցի ծաղրի առարկա:

8954 | 7
Facebook