Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«130.000 դոլարի ընտրակաշառք է բաժանվել հանրապետականի մեկ շտաբից». Նիկոլ Փաշինյան

13:00, կիրակի, 02 դեկտեմբերի, 2018 թ.
«130.000 դոլարի ընտրակաշառք է բաժանվել հանրապետականի մեկ շտաբից». Նիկոլ Փաշինյան

Սիսիանում վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի 1-ին համար Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ժողովրդավարություն ասելով՝ նկատի չունեն այն, ինչ իրենց ձեռնտու է:

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ խորհրդարանական նախորդ ընտրություններում իրենք պարզել էին ՀՀԿ շտաբերից մեկում ընտրակաշառք բաժանելու փաստը, և այսօր, ըստ նրա, պարզվել է, որ 130.000 դոլարի ընտրակաշառք է բաժանվել այդ շտաբից, և 11 հոգի այս գործով ամբաստանյալի կարգավիճակով դատվում է:

«Ես ուզում եմ, որ սա լուրջ ազդակ լինի նրանց համար, ովքեր մտադիր են քաղաքացիների կամքը աղավաղելու փորձ անել: Կարող է՝ լինեն մարդիկ, ովքեր փորձեն արջի ծառայություն մատուցել «Իմ քայլը» դաշինքին: Մեզ ոչ մի «հարամ» ձայն պետք չէ, թող ոչ մեկը չփորձի մեզ ապօրինի ծառայություն մատուցել: Դա նվաստացուցիչ կլինի հեղափոխության համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

| | |
10140 | 4
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
hermine
hermine 13:10, 02.12.2018
եթե թեկուզ վերջին պարբերությունը ընտրողներն իրենց ականջներին օղ անեն, ապա հաղթանակը ժողովրդինը կլինի