Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Արդյո՞ք եղել է հեղափոխություն, թե այնուամենայնիվ արտահերթ իշխանափոխություն է եղել». Ստեփան Դանիելյան

11:00, կիրակի, 02 դեկտեմբերի, 2018 թ.
«Արդյո՞ք եղել է հեղափոխություն, թե այնուամենայնիվ արտահերթ իշխանափոխություն է եղել». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյս նախընտրական հրմշտոցի ֆոնին կարիք կա ևս մեկ անգամ անդրադառնալու այն հարցադրմանը, թե արդյոք եղել է հեղափոխություն, թե այնուամենայնիվ արտահերթ իշխանափոխություն է եղել:

Մեզ հայտնի բոլոր հեղափոխությունների ժամանակ դրանց մասնակիցները չեն էլ գիտակցել, որ հեղափոխություն են անում: Այդ գնահատականը հետո է տրվել, երբ հասկացել են, որ խորքային փոփոխություններ են կատարվել հասարակությունների կյանքում:

Երբ ֆրանսիական հեղափոխության 200 ամյակի տոնակատարության ժամանակ Չինաստանի ղեկավարներից մեկին խնդրել են կարծիք հայտնել, ասել է, որ վաղ է դրա համար, դեռ քիչ ժամանակ է անցել: Դա չինական մտածողություն է, իսկ Ֆրանսիայում վաղուց են հասկացել, որ եղել է հեղափոխություն. քաղաքացու իրավունքների հռչակագիրը փոխել է աշխարհը: Ֆրանսիացիներն որոշել էին, որ իրենք են իրենց ճակատագիրը կերտելու, այլ ոչ թե թագավորն ու ազնվականները ծագման իրավունքով: Դա հասկացել է նաև ողջ առաջավոր մարդկությունը և ֆրանսիական հեղափոխությունը կոչել է Մեծ Հեղափոխություն:

Ռուսական հեղափոխությունն էլ է Մեծ եղել: Ճիշտ է, սովետական պոստմոդեռնիստակամ էքսպերիմենտը վերջում ձախողվել է, սակայն առաջավոր երկրները դրանից դասեր են քաղել ու դեմքով շրջվել են դեպի ժողովուրդը: "Սոցիալական պետություն" հասկացողությունը դրա պատճառով է առաջացել:

Այսինքն ցանկացած իշխանափոխություն, որը զանգվսծների միջամտության արդյունքում է տեղի ունենում, իր արդյունքներով է կարող գնահատվել որպես հեղափոխություն, կամ էլ որպես իշխանափոխություն:

Հայաստանը փոքր երկիր է, մենք 21-րդ դարում ենք ապրում, բայց մենք էլ ենք կարող ունենալ հեղափոխություն, որը կշրջի մեր կյանքը, այսինքն գիտակցված մի բեկումնային փոփոխություն կլինի, որն իր արդյունքներով, ազդեցությամբ ու հետևանքներով կգնահատվի որպես հեղափոխություն:

Այս նախընտրական ելույթներն ու վեճերի բովանդակությունը, կամ բովանդակության բացակայությունը ցույց են տալիս, որ գիտակցված ոչ մի փոփոխություն էլ չի եղել և այն, ինչ եղել է, հեղափոխություն չէր»:

| | |
2279 | 3
Facebook
ՄԱՄՈՒԼ.am