«Ալաշկերտ»-ը խզել է Սեզար Ռոմերոյի հետ պայմանագիրը
15:50, կիրակի, 02 դեկտեմբերի, 2018 թ.
«Ալաշկերտ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը մեքսիկական ծագումով ամերիկացի հարձակվող Սեզար Ռոմերոյի հետ: 29-ամյա ֆուտբոլիստն «Ալաշկերտ»-ի կազմը համալրել է նախորդ ամառ: Թիմի կազմում անցկացրած 13 հանդիպումներում Ռոմերոն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: