Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հնում պատերազմում պարտված թագավորի գլուխը կտրում էին, իսկ դուք դեռ հոխորտում եք». Ոսկան Սարգսյան

02:05, կիրակի, 02 դեկտեմբերի, 2018 թ.
«Հնում պատերազմում պարտված թագավորի գլուխը կտրում էին, իսկ դուք դեռ հոխորտում եք». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարքի հետ կապված խնդիր ունեցող կանայք կան, ովքեր շատ են խոսում այլ կանանց անբարոյականությունից: ՀՀԿ-ական ղեկավարներն աղմկում են մեր բանակի խնդիրներից, ադրբեջանական լրատվամիջոցները նրանց հավեսով մեջբերում են: Ասեմ՝ դուք Հիմալայների ձյան նման ճերմակ չեք, դուք եք անվտանգության խնդիրներն անտեսել, բանակը նախորդ դարի 80-ական թվականների զենքերի հույսին թողել: Երկու տարի «Այրարատ» կինոթատրոնի մոտից սնունդ, հագուստ, սափրվելու պարագաներ եւ փող եմ ուղարկել Աղդամում ծառայող զինվորիս, բեռի ամեն կիլոգրամի համար տեղափոխողողին վճարել 500 դրամ, նաև՝ ուղարկվող գումարի 10 տոկոսը: Մենք՝ ծնողներս էին պահում մեր զինվորներին, իսկ դուք պետբյուջեի փողերը մսխում էիք: 2016թ. ապրիլին Արցախում 800 հեկտար հակառակորդին զիջելուց հետո «Ապահով Հայաստան» կարգախոսով ձեր ղեկավարը և դուք պետք է իշխանությունից փախած լինեիք: Հնում պատերազմում պարտված թագավորի գլուխը կտրում էին, իսկ դուք դեռ հոխորտում եք ձեր պարտված զորավարի ստվերային գլխավորությամբ»։

6975 | 5
Facebook