Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արագածոտնի մարզում բախվել են Ford Expedition-ն ու Лада 21099-ը.  4 վիրավորներից 1-ը հիվանդանոցում մահացել է

21:10, շաբաթ, 01 դեկտեմբերի, 2018 թ.
Արագածոտնի մարզում բախվել են Ford Expedition-ն ու Лада 21099-ը.  4 վիրավորներից 1-ը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում բախվել են Лада-21099 մակնիշի 35 PN 094 համարանիշի և Ford Expedition մակնիշի 29 ՏՏ 934 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Հիվանդանոցից տեղեկացրել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

| | |
4949 | 0
Facebook
COMMENT.am