Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀԱՊԿ-ն մինչև 2019 թվականը նոր ղեկավար չի ընտրի. Արսեն Գասպարյան

18:30, շաբաթ, 01 դեկտեմբերի, 2018 թ.
ՀԱՊԿ-ն մինչև 2019 թվականը նոր ղեկավար չի ընտրի. Արսեն Գասպարյան

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները չեն ընտրի կազմակերպության նոր գլխավոր քարտուղար մինչև 2018թ-ի ավարտը։ Այդ մասին РБК-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։
     ՀԱՊԿ երկրների ղեկավարները կհանդիպեն դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում։ Այդ օրը տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը և ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական հանդիպումը։
     «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվելու։ Օրակարգն արդեն իսկ բաժանված է հանդիպման մասնակիցներին: Բացի այդ, ՀԱՊԿ անդամների նոր հանդիպում նախատեսված չէ մինչև դեկտեմբերի 31-ը», - ասել է Արսեն Գասպարյանը։

8004 | 0
Facebook