Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Հայաստանում կայացավ «Սալենտո» միջազգային կինոփառատոնը

23:15, շաբաթ, 01 դեկտեմբերի, 2018 թ.
Հայաստանում կայացավ «Սալենտո» միջազգային կինոփառատոնը

«Նարեկացի» արվեստի միությունում երկու օր շարունակ՝ նոյեմբերի 28-ին և 29-ին, անցկացվեց «Սալենտո» միջազգային կինոփառատոնը:

Բացման օրը՝ նոյեմբերի 28-ին, ցուցադրվեցին ռեժիսոր Ուլիս Լենդարոյի «Փորձաշրջան» և Մորթեզա Ալի Աբաս Միրզայեի «Մեկուսացում» ֆիլմերը, իսկ նոյեմբերի 29-ին ռեժիսոր Միխայիլ Ռասխոդնիկովի «Ժամանակավոր դժվարություններ» ֆիլմը, որը պատմում է մարդու մասին, ով ծնվում է մանկական ուղեղային կաթվածով, և ում հայրը որոշում է, որ որդուն ոտքի կանգնեցնելու միակ միջոցը նրան կատարելապես առողջ մարդ ընդունելն է: Հոր համար իր որդին հաշմանդամ չէ, նա պարզապես ունի որոշ «ժամանակավոր դժվարություններ»:
     Հաճախ օգտագործելով նաև արմատական մեթոդներ՝ տասներկու տարիների ընթացքում Սաշան դառնում է հաջողված բիզնես խորհրդատու՝ փրկելով հարյուրավոր բիզնեսներ փլուզումից:

Միջազգային կարգավիճակ ստացած «Սալենտո» կինոփառատոնն առաջին անգամ մեկնարկվել է 2004 թվականին Լուիջի Կամպանիլեի կողմից. այն անցկացվում է աշխարհի տարբեր քաղաքներում՝ Երևանում, Մոսկվայում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Նյու-Յորքում, Հոնկոնգում և այլն:

Ֆիլմերի հիմնական թեմաները սոցիալական խնդիրներն են, որոնք այնքան շատ են մեր շրջապատում: Փառատոնի շրջանակներում հյուրընկալող երկրում ցուցադրվում և պրոպագանդվում են անկախ ռեժիսորների ֆիլմեր` դա համարելով մշակութային հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցը: Այդպիսով նաև նպատակ է հետապնդվում ուշադրություն հրավիրել այն ֆիլմերի վրա, որոնց հեղինակները փնտրում են դրանք իրացնողներ (դիստրիբյուտոր):

Հայաստանում «Սալենտո» կինոփառատոնն անցկացվում է «Նարեկացի» արվեստի միությունում 2015թ.-ից:

| | |
780 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am