Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուզում եմ ձեր առաջ ստանձնել մի պարտավորություն». Նիկոլ Փաշինյան

13:25, շաբաթ, 01 դեկտեմբերի, 2018 թ.
«Ուզում եմ ձեր առաջ ստանձնել մի պարտավորություն». Նիկոլ Փաշինյան

«Ուզում եմ ձեր առաջ ստանձնել մի պարտավորություն՝ մեր իշխանությունը երբեք ձեր մի հատիկ քվեն անգամ չի կեղծի որևէ նպատակով: Մենք երբեք կառչած չենք լինելու իշխանությունից: Մենք երբեք ատամներով ու եղունգներով իշխանությունը պահելու փորձ չենք անելու, քանի որ հասկանում ենք՝ իշխանությունը մերը չէ, ձերն է»,- Մեղրիում քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Նա հույս է հայտնել, որ դե յուրե լինելով դաշինքի վարչապետի թեկնածուն, դե ֆակտո պահպանել է ՀՀ վարչապետի ժողովրդական կարգավիճակը:

7718 | 4
Facebook