Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է «Իմ քայլն» ընդունում ՀՀԿ-ականների բանավեճի առաջարկը». Ժաննա Ալեքսանյան

14:35, շաբաթ, 01 դեկտեմբերի, 2018 թ.
«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է «Իմ քայլն» ընդունում ՀՀԿ-ականների բանավեճի առաջարկը». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես չեմ հասկանում, թե ինչու է Իմ Քայլն ընդունում հհկականների բանավեճի առաջարկը, ի՞նչ քննարկելու թեմա կարող է լինել տարիներ շարունակ կեղծիքով ու ստով ապրող մարդկանց հետ։ Սա անընդունելի է և պետք է կտրականապես մերժվի։ Կարո՞ղ են արդյոք Շարմազանովը կամ Աշոտյանը փողոցում գտնել մի քանի մարդ, որոնք կհանդուրժեն իրենց ներկայությունը։ Թող այս փորձությունն անցնեն, հետո գան, բանավեճից խոսեն։ Եվ վերջապես, ո՞ւմ է պետք իրենց խոսքը»։

7705 | 4
Facebook