Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լավրովը Միլանում կքննարկի ԼՂ հիմնախնդիրը». Զախարովա

16:25, ուրբաթ, 30 նոյեմբերի, 2018 թ.
«Լավրովը Միլանում կքննարկի ԼՂ հիմնախնդիրը». Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 6-7-ը Միլանում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա, որոնց ընթացքում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացը: Այս մասին այսօր ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Իհարկե, նիստի ընթացքում երկկողմ հանդիպումներ կլինեն: Եվ դրանք ընթացքում այդ հիմնախնդիրը կբարձրավի, և, հնարավոր է, որ կոնկրետ քայլեր ու կոնկրետ առաջարկներ արվեն»,- ասել է Զախարովան:

Ավելի վաղ Զախարովան մեկնաբանել էր Արցախի նախագահի այցը Մոսկվա:

5703 | 1
Facebook