Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հեղափոխություն չի լինելու». Վրաստանի վարչապետ

14:40, ուրբաթ, 30 նոյեմբերի, 2018 թ.
«Հեղափոխություն չի լինելու». Վրաստանի վարչապետ

Վրաստանի իշխանությունները կկանխեն նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչող ընդդիմության՝ երկրում հեղափոխական սցենար իրագործելու բոլոր փորձերը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

«Իհարկե, բոլորն ունեն ազատ արտահայտվելու իրավունք, ինչը պաշտպանվում է սահմանադրությամբ, սակայն, միևնույն ժամանակ, երկիրն ապակայունացնելու բոլոր փորձերն իրենց պատասխանը կստանան»,- РИА Новости-ն մեջբերում է Բախտաձեի խոսքը:

Նա նաև հայտնել է, որ Վրաստանի ժողովրդի ձայնը պետք է հարգեն բոլորը: Բախտաձեն նշել է, որ երկրի ղեկավարությունը թույլ չի տա «ռևանշ և հեղափոխական սցենարներ, առավել ևս՝ հեղաշրջում»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ էր տարել անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին՝ հավաքելով ձայների 59,52%-ը (նրան աջակցում էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը): Նրա հակառակորդ՝ ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն, ով հավաքել էր ձայների 40,48%-ը, հայտնել էր, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքներն ու կոչ է անում իր աջակիցներին բողոքի ակցիա կազմակերպել:

5290 | 0
Facebook