Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բաքվի պահանջն անհիմն է». ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բակո Սահակյանի մոսկովյան այցը

14:05, ուրբաթ, 30 նոյեմբերի, 2018 թ.
«Բաքվի պահանջն անհիմն է». ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բակո Սահակյանի մոսկովյան այցը

Ռուսաստանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոսկովյան այցը դիտարկում է որպես մասնավոր այց: Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին:

«Այդ այցը մասնավոր է եղել: Այցի կարգավիճակն ակնհայտ է»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ Բակո Սահակյանի այցը չի հակասում ռուսական օրենսդրությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը:

«Կարծում ենք՝ Ադրբեջանի կողմից Ռուսաստանին ուղղված պահանջներն անհիմն են»,- հավելել է Զախարովան:

Ավելի վաղ Բակո Սահակյանն այցելել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ՝ Ֆրանսիա, Ռուսաստան և ԱՄՆ, ինչը դժգոհություն էր առաջացրել Բաքվում:

7025 | 1
Facebook