Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում մեկնարկում է զորակոչը. Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել

18:20, ուրբաթ, 30 նոյեմբերի, 2018 թ.
Արցախում մեկնարկում է զորակոչը. Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ստորագրել է հրամանագիր 2019 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
     Ըստ հրամանագրի` 2019 թվականի հունվար ամսում կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
     Հրամանագրի համաձայն` 2019 թվականի հունվար ամսում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:

10756 | 1
Facebook