Խնդրում ենք սպասել...

Միջազգային

G20-ին մեկնող Մերկելի օդանավը վթարային վայրէջք է կատարել. չի բացառվել քրեական հետքը

11:55, ուրբաթ, 30 նոյեմբերի, 2018 թ.
G20-ին մեկնող Մերկելի օդանավը վթարային վայրէջք է կատարել. չի բացառվել քրեական հետքը

Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռի հետ կապված խնդիրը կարող է քրեական հետք ունենալ, գրում է Rheinische Post-ը՝ հղում անելով երկրի անվտանգության ուժերի աղբյուրին:

Արգենտինայում անցկացվելիք G20-ի գագաթնաժողովին մեկնող Գերմանիայի կանցլերի ինքնաթիռում նախօրեին տեխնիկական կապի ամբողջական խափանում էր տեղի ունեցել, որի պատճառով ինքնաթիռը վթարային վայրէջք էր կատարել: Ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Քյոլնում։

Պարբերականը նշում է, որ նման խնդիրն աննախադեպ բնույթ է կրում, և չնայած նրան, որ ինքնաթիռը գտնվել է Ամստերդամից ոչ հեռու, ստիված է եղել մեկնել Քյոլնի օդանավակայան և ընդհատել թռիչքը դեպի Բուենոս Այրես:

Պարբերականը հիշեցնում է նաև, որ կառավարական ինքնաթիռի հետ կապված առաջին միջադեպը չէ. նմանատիպ խնդրի պատճառով վերջերս Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը ստիպված է եղել հետաձգել թռիչքը:

11786 | 0
Facebook