Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Սենատը միաձայն դատապարտել է Ռուսաստանին

11:00, ուրբաթ, 30 նոյեմբերի, 2018 թ.
ԱՄՆ Սենատը միաձայն դատապարտել է Ռուսաստանին

ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սադրիչ գործողությունները, գրում է Hill-ը: Փաստաթուղթն առաջարկվել է հանրապետական Ռոն Ջոնսի և դեմոկրատ Քրիս Մըրֆիի կողմից:

Սենատը միաձայն կողմ է քվեարկել բանաձևին:

Ջոնսի խոսքով՝ Սենատը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ուկրաինայի ժողովրդին, կառավարությանն ու երկրի տարածքային ամբողջականությանը: Մըրֆիի խոսքով՝ Սենատը հստակ հասկացնել է տվել, որ չի հանդուրժի Ուկրաինայի դեմ ագրեսիան:

«Վճռականորեն դատապարտում ենք Ռուսաստանի ռազմական ցանկացած գործողություն՝ ուղղված միջազգային իրավունքների միակողմանի փոփոխմանը»,- հավելել է նա:

Քաղաքական գործիչները նաև կոչ են արել միջազգային հանրությանը միավորվել Ռուսաստանի գործողությունների դեմ պայքարում:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջադեպի պատճառով չեղարկեց Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահի հետ նախատեսված հանդիպումը:

8576 | 0
Facebook