Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիան իսրայելական ռազմական ինքնաթիռ է խոցել

10:10, ուրբաթ, 30 նոյեմբերի, 2018 թ.
Սիրիան իսրայելական ռազմական ինքնաթիռ է խոցել

Սիրիայի հակաօդային պաշտպանական համակարգերն իսրայելական ռազմական ինքնաթիռ և 4 հրթիռ են խոցել Ալ-Քիսվա բնակավայրում, փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Սիրիայի անվտանգության ուժերի աղբյուրը:

«Մեր հակաօդային պաշտպանության համակարգերն իսրայելական ռազմական ինքնաթիռ և 4 հրթիռ են խոցել, մինչ դրանք կհասնեին իրենց թիրախին: Ոչնչացվել են Ալ-Քիսվա բնակավայրը թիրախավորած բոլոր հրթիռները: Մեր համակարգերը խոցել են թշնամական բոլոր թիրախները»,- հայտնել է աղբյուրը:

Ավելի վաղ տեղեկություն է հայտնվել, որ սիրիական համակարգերը Դամասկոսի հարավ-արևմուտքում ևս մի քանի հրթիռ են ոչնչացրել:

Նշվում է, որ վերջին անգամ Ալ-Քիսվայի ուղղությամբ Իսրայելը հարված էր հասցրել ապրիլին, այդ ժամանակ Սիրիային հաջողվել էր 13 հրթիռ ոչնչացնել:

9791 | 0
Facebook