Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը չեղարկեց Պուտինի հետ նախատեսված հանդիպումը

23:20, հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2018 թ.
Թրամփը չեղարկեց Պուտինի հետ նախատեսված հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չեղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արգենտինայում նախատեսված հանդիպումը: Պատճառը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպն է: Այս մասին Թրամփը գրել է թուիթերյան իր միկրոբլոգում: «Ելնելով այն հանգամանքից, որ նավաստիներն ու նավերը չեն վերադարձվել Ուկրաինա, ես որոշեցի, որ հետաքրքրված բոլոր կողմերի համար լավ կլինի, որ չեղարկեմ նախապես նշանակված հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- հայտարարել է Թրամփը:

Ակնկալվում էր, որ 2 երկրների առաջնորդները կհանդիպեն Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում դեկտեմբերի 1-ին:

14137 | 1
Facebook