Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանի հետ ընկերության ժամանակը չէ». Վրաստանի նորընտիր նախագահ

17:35, հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2018 թ.
«Ռուսաստանի հետ ընկերության ժամանակը չէ». Վրաստանի նորընտիր նախագահ

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ այժմ Ռուսաստանի հետ համագործակցության համար հարմար պահ չէ: Այս մասին նա ասել է BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում:

«Այժմ, երբ օկուպացված գոտում մարդկանց են առևանգում, և այդ գոտին ձգվում է մեր տարածքի երկայնքով, չեմ կարծում, թե այդպիսով Ռուսաստանը մոտենում է Թբիլիսիին... հաշվի առնելով նաև այն, թե ինչպես է Ռուսաստանն իրեն դրսևորում Ուկրաինայի նկատամբ, չեմ կարծում, թե այդ ամենը կարող է համագործակցության հանգեցնել»,- ասել է Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով՝ Վրաստանն այժմ եվրոպամետ դիրքորոշում է զբաղեցնում, և եթե Վրաստանի արևմտյան գործընկերները՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի գլխավորությամբ, երկխոսություն սկսեն Ռուսաստանի հետ, ապա Վրաստանը ևս կսկսի:

Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ սպասում են Զուրաբիշվիլիի առաջին հայտարարությանը:

7814 | 0
Facebook