ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 1-ին կկալանավորվի, ասել է. «Մամուլի այդ հրապարակումը ես էստեղ՝ դատական նիստի ժամանակ բարձրացրեցի: Քանի որ իրավունք չունեմ դատավորին հարցեր ուղղելու, դրա համար որպես հայտարարություն ներկայացրեցի ու ասացի, որ շատ կուզեի՝ դատավորը մեկնաբաներ, բայց դատավորը որևէ մեկնաբանություն չարեց»: