Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՀՀ գլխավոր դատախազությունը կրկին ցանկանում է ձերբակալել Ռոբերտ Քոչարյանին». НТВ-ի անդրադարձը

16:05, հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2018 թ.
«ՀՀ գլխավոր դատախազությունը կրկին ցանկանում է ձերբակալել Ռոբերտ Քոչարյանին». НТВ-ի անդրադարձը

ՀՀ գլխավոր դատախազությունը կրկին ցանկանում է ձերբակալել երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ասվում է НТВ-ի անդրադարձում:

Հեռուստաալիքը հիշեցնում է, որ Քոչարյանն առաջին անգամ ձերբակալվել է հուլիսի 28-ին, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել 10-ամյա վաղեմություն ունեցող իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար:

«Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, իր հասցեին մեղադրանքներն անհեթեթ է համարում և կարծում, որ ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր հետ հաշիվներ մաքրել»,- հիշեցնում է НТВ-ն՝ մեջբերելով Քոչարյանի՝ օգոստոսին տված հարցազրույցը:

7462 | 5
Facebook