Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն ու Իրանը չեղարկում են վիզային ռեժիմը

14:40, հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2018 թ.
Ռուսաստանն ու Իրանը չեղարկում են վիզային ռեժիմը

Ռուսաստանն ու Իրանը քննարկում են զբոսաշրջիկների համար առանց վիզայի ռեժիմ հաստատելու հարցը: Բանակցությունների մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտարարել է ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանյանը:

«Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, մենք վիզաների չեղարկման մասին պայմանավորվածություն ունենք, և այդ փաստաթղթերն ուժի մեջ կմտնեն»,- ասել է նա:

Նշվում է, որ փաստաթղթերի պատրաստումը կտևի 1-2 ամիս:

Ավելի վաղ իրանական կողմը հայտարարել էր, որ Մոսկվան և Թեհրանը քննարկել են Կասպից ծովով ուղևորատար հաղորդակցության ստեղծման հարցը:

5209 | 0
Facebook