Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում ինքնաթիռը բախվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ինքնաթիռին ու վնասել այն, փոխանցում է Associated Press-ը:
Խոսքը The Trump Organization-ին պատկանող Boeing 757 ինքնաթիռի մասին է, որից Թրամփը նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր չի օգտվել:
Ինքնաթիռը կայանած է եղել, երբ կայանել փորձող մեկ այլ ինքնաթիռ հարվածել է Թրամփի ինքնաթիռի թևին: Երկրորդ ինքնաթիռում եղել է անձնակազմի 3 անդամ, տուժածներ չկան:
The Trump Organization-ը հաստատել է տեղեկությունն ու հավելել, որ ինքնաթիռը կայանված է եղել և չի օգտագործվել:
Գործակալությունը հիշեցնում է, որ Թրամփն օդանավը գնել էր 2011թ. 100 միլիոն դոլարով: