Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է Թրամփին պատկանող ինքնաթիռին

12:25, հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2018 թ.
Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է Թրամփին պատկանող ինքնաթիռին

Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում ինքնաթիռը բախվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ինքնաթիռին ու վնասել այն, փոխանցում է Associated Press-ը:
     Խոսքը The Trump Organization-ին պատկանող Boeing 757 ինքնաթիռի մասին է, որից Թրամփը նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր չի օգտվել:

Ինքնաթիռը կայանած է եղել, երբ կայանել փորձող մեկ այլ ինքնաթիռ հարվածել է Թրամփի ինքնաթիռի թևին: Երկրորդ ինքնաթիռում եղել է անձնակազմի 3 անդամ, տուժածներ չկան:

The Trump Organization-ը հաստատել է տեղեկությունն ու հավելել, որ ինքնաթիռը կայանված է եղել և չի օգտագործվել:

Գործակալությունը հիշեցնում է, որ Թրամփն օդանավը գնել էր 2011թ. 100 միլիոն դոլարով:

10870 | 0
Facebook