Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարոն Սահակյանին հորդորում եմ՝ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին». Նիկոլ Փաշինյան

12:15, հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2018 թ.
«Պարոն Սահակյանին հորդորում եմ՝ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին». Նիկոլ Փաշինյան

«Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը չեմ հասկանում: Ինչի՞ են ակտիվացել ու տարբեր մեկնաբանություններ անում: Ի՞նչի են փորձում խառնվել ու իրենց ներկայությունը ցույց տալ ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքի վերաբերյալ»,- Ճամբարակում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրա հետ կապված՝ հարցեր ունի Բակո Սահակյանի հետ: «Պարոն Սահակյանին հորդորում եմ՝ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին: ԼՂՀ մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն ա տալիս, այ քեզ բան: Պատկերացնո՞ւմ եք՝ իմ մամուլի խոսնակը ԼՂ հայտնի ու անհայտ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություն տա, դրա արդյունքն ի՞նչ կլինի: Սթափվե՛ք ու աշխատե՛ք ձեր աշխատանքով»,- հորդորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

9315 | 3
Facebook