Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիային 15 միլիարդ դոլարի ՀՀՊ համակարգեր է վաճառել

11:00, հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2018 թ.
ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիային 15 միլիարդ դոլարի ՀՀՊ համակարգեր է վաճառել

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ միջկառավարական համաձայնագիր է կնքել՝ կապված THAAD հակահրթռիային պաշտպանական համակարգերի (ՀՀՊ) գնման հետ, որի արժեքը գնահատվում է 15 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետքարտուղարությունը:

Կողմերը վերջնական համաձայնագիր են կնքել նոյեմբերի 26-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ:

Պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Միացյալ Նահանգների կողմից ռազմամթերքի և ռազմական այլ ծառայությունների փոխանցումը կարգավորվում է նման միջկառավարական համաձայնագրերով:

«THAAD հակահրթիռային պաշտպանական համակարգերը նպաստում են ԱՄՆ ազգային անվտանգության պաշտպանությանը՝ ապահովելով Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի տարածաշրջանի երկարաժամկետ անվտանգությունը՝ ի դեմ իրանական ռեժիմի բալիստիկ հրթիռների կիրառման աճող սպառնալիքի»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

8445 | 0
Facebook