Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը Պուտինին և Պորոշենկոյին միջնորդություն է առաջարկել

10:30, հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2018 թ.
Էրդողանը Պուտինին և Պորոշենկոյին միջնորդություն է առաջարկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր երկիրը որպես միջնորդ է առաջարկել՝ Կերչի նեղուցում ուկրաինական նավերի հետ կապված միջադեպի լուծման հարցում, հաղորդում է Anadolu-ն:

«Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում ենք անցկացրել, թե ինչ կարող ենք անել մենք և արդյոք կարող ենք միջնորդի դեր ստանձնել»,- գործակալությունը մեջբերում է Էրդողանի խոսքը:

Թուրքական աղբյուրի խոսքով՝ Էրդողանը «լսել է կողմերի դիրքորոշումներն ու նշել դիվանագիտական ճանապարհով ստեղծված իրավիճակը լուծելու կարևորությունը»: Կրեմլի մամուլի ծառայությունը ևս հայտնել է Պուտինի և Էրդողանի բանակցությունների մասին:

Ավելի վաղ Պուտինը խոսել էր միջադեպի մասին:

7331 | 0
Facebook