Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանը նոր նախագահ է ընտրել

09:45, հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2018 թ.
Վրաստանը նոր նախագահ է ընտրել

«Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրատեղամասերի 99,7% տվյալների մշակումից հետո հավաքել է ձայների 59,56%-ը: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ դա նշանակում է, որ նրա օգտին է քվեարկել 1 միլիոն 146 հազար 63 քաղաքացի:

Նրա մրցակիցը՝ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հավաքել է ձայների 40,44%-ը (778 հազար 167 քաղաքացի):

Երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին արդյունքների հետ կապված իր դժգոհությունն է հայտնել և կոչ է արել դուրս գալ փողոց՝ պայքարի:

8203 | 0
Facebook