Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել միակողմանի պատժամիջոցներից

17:50, չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ.
Պուտինն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել միակողմանի պատժամիջոցներից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել հրաժարվել միակողմանի պատժամիջոցներից՝ արդյունավետ համատեղ աշխատանքի համար: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է «ՎՏԲ Կապիտալ» ներդրումային համաժողովի ընթացքում:

Պուտինի խոսքով՝ հարաբերությունների կառուցումն ու համագործակցության կարգավորումն, առաջին հերթին, անհրաժեշտ է կոնսենսուսի հասնելու համար:

«Մոսկվան մշտապես բաց է երկխոսության համար: Միակողմանի, քաղաքականապես մոտիվացված և միջազգային առևտրային իրավունքի տեսանկյունից անօրինական և վնասակար միջոցներից միայն կպարտվեն բոլորը»,- նշել է Ռուսաստանի նախագահը:

Բացի այդ, Պուտինն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է տրամադրված համատեղ աշխատանքին, և հույս է հայտնել, որ բանակցություններ կվարի վերջինի հետ Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Պուտինի հետ հանդիպումը չեղարկելու հնարավորության մասին:

5393 | 0
Facebook