Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը խոսել է Կերչի նեղուցի միջադեպի մասին

16:45, չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ.
Պուտինը խոսել է Կերչի նեղուցի միջադեպի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ՎՏԲ Կապիտալ» ներդրումային համաժողովի ընթացքում առաջին անգամ մեկնաբանել է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը, գրում է Коммерсант-ը:

Նրա խոսքով՝ տեղի ունեցածը սադրանք էր, որը կազմակերպել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ ընտրությունների նախաշեմին:

Բացի այդ, Պուտինը նշել է, որ «ուկրաինական նավերը ներխուժել են Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրեր, իսկ ռուս սահմանապահները գործել են օրենքի սահմաններում»:

«Դա սրման խաղ է, որը տարվում է երկրի ներսում...Ուկրաինայի իշխանությունները հաջողությամբ հակառուսական տրամադրություններ են վաճառում»,- վստահեցրել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ Պորոշենկոյի քաղաքականությունը «ոչ մի լավ բանի չի հանգեցնի, քանի որ այդ քաղաքականությունը թուլացնում է Ուկրաինայի ղեկավարությունը»:

Ավելի վաղ Reuters-ը տեղեկացրել էր, որ Ռուսաստանը ռազմական նավ է ուղարկել Ազովի ծով:

6596 | 0
Facebook