Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը ռազմական նավ է ուղարկել Ազովի ծով

16:00, չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ.
Ռուսաստանը ռազմական նավ է ուղարկել Ազովի ծով

Սև ծովից Ազովի ծով է ուղարկվել «Դերծովակալ Զախարին» ականազերծող նավը, տեղեկացնում է Reuters-ը:

Գործակալությունը նշում է, որ Ազովի ծովը դարձել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածության գոտի՝ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում Ռուսաստանի ուժերը հարձակվել են ուկրաինական 3 ռազմանավի վրա: Ուկրաինական կողմը նշում է, որ Ռուսաստանի ուժերը կրակ են բացել, ինչի հետևանքով ուկրաինացի վեց զինվորական է վիրավորվել: Կիևի պնդմամբ՝ միջադեպը կարող է մասշտաբային ռազմական գործողությունների հանգեցնել:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ երկիրը գտնվում է Ռուսաստանի հետ մեծամասշտաբ պատերազմի վտանգի տակ:

12141 | 0
Facebook