Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Վիգեն Սարգսյանի բաց նամակը` Նիկոլ Փաշինյանին

12:35, չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ.
Վիգեն Սարգսյանի բաց նամակը` Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի պաշտոնակատար պրն. Ն.Փաշինյանին.

Հաշվի առնելով, որ արդեն երրորդ օրն է Ձեր քարոզարշավը կառուցում եք ժողովուրդը հանրապետականներով վախեցնելու վրա, խորացնելով հասարակությունը սևերի և սպիտակների կիսելու Ձեր արատավոր քաղաքականությունը, ինչպես նաև այն, որ քարոզչության ընթացքում թույլ եք տալիս ամենատգեղ և անվայել ձևով գռեհկացնել ընտրական գործընթացը, պահպանելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների 1-ին համարների Հանրայինում կազմակերպվող բանավեճին մասնակցելու հանձնառությունս, այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ–«Իմ քայլ» ձևաչափով` 1-ին համարների մակարդակով:
     Առաջարկում եմ բանավեճն անցկացնել երեք հեռուստաալիքներով (Հանրային և մեկական Ձեր և իմ ընտրությամբ), երկու հաղորդավարով (մեկական` Ձեր և իմ ընտրությամբ), 4–6 թեմաներով (կեսը Ձեր, կեսն էլ իմ ընտրությամբ), իրար հարցեր ուղղելու հնարավորությամբ: Հաշվի առնելով Ձեր գերծանրաբեռնվածությունը` բանավեճի օրվա ընտրությունը թողնում եմ Ձեր հայեցողության»:

12123 | 6
Facebook