Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում քիմիական գործարանի մոտ պայթյուն է տեղի ունեցել. կա 22 զոհ

11:15, չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ.
Չինաստանում քիմիական գործարանի մոտ պայթյուն է տեղի ունեցել. կա 22 զոհ

Չինաստանի արևելքում գտնվող քիմիական գործարանի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել:

Տեղի իշխանությունների տվյալներով՝ ևս 22 մարդ վիրավոր է:

Պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը ոչնչացրել է 50 մեքենա, այդ թվում՝ 38 բեռնատար: Իշխանությունները հետաքննություն են սկսել՝ պարզելու դեպքի պատճառները:

Reuters-ի տեղեկություններով՝ Shenghua Chemical Industry ընկերությանը պատկանող գործարանը դադարեցրել է աշխատանքը:

Չինաստանում քիմիական գործարանի մոտ պայթյուն է տեղի ունեցել. կա 22 զոհ
9888 | 0
Facebook