Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նման մտածելակերպով և տրամաբանությամբ իշխանությունն իրապես թիվ մեկ վտանգն է». Արթուր Սաքունց

02:10, չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ.
«Նման մտածելակերպով և տրամաբանությամբ իշխանությունն իրապես թիվ մեկ վտանգն է». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե իշխանությունը կամ իշխանության պահպանելն ավելի կարևոր է, ավելի մեծ նշանակություն ունի, քան պետությունը, պետության և նրա քաղաքացիների շահը, ապա բնականաբար նման տրամաբանության տեսակետից իշխանության դեմ ցանկացած գործոն ավելի վտանգավոր կհամարվի, քան պետության և նրա քաղաքացիների դեմ ուղղված ցանկացած արտաքին գործոն։

Նման տրամաբանության տեսակետից իշխանությունից զրկողը թիվ մեկ թշնամի է ընդունվում և ավելի վտանգավոր է ընկալվում, քան պետության ու նրա քաղաքացիների անվտանգությանը սպառնացող որևէ արտաքին գործոն։

Իշխանության շահը պետության և նրա քաղաքացիների շահից ավելի կարևորողը պետությունն էլ, նրա քաղաքացիներին էլ կզոհաբերի հանուն սեփական իշխանության պահպանման։

Միայն այդ դեպքում մեկ հարց։

Ինչ նպատակ կարող է հետապնդել պետական շահից սեփական իշխանության պահպանումը կարևորողը, եթե ոչ միմիայն սեփական անձնական կամ խմբային շահերի բավարարումը, որը նշանակում է կոռուպցիա, որը նշանակում է անպատժելիություն, որը նշանակում է թալան։

Նման մտածելակերպով և տրամաբանությամբ իշխանությունն իրապես թիվ մեկ վտանգն է և պետության, և նրա քաղաքացիների համար»։

6869 | 0
Facebook