Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում կին բանտարկյալները պարբերաբար սեռական բռնության են ենթարկվում

00:20, չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ.
Թուրքիայում կին բանտարկյալները պարբերաբար սեռական բռնության են ենթարկվում

«Կին բանտարկյալների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող բյուրոն» զեկույց է հրապարակել, որտեղ վիճակագրական տվյալներ են ներկայացվել, թե քանի կին է 1997-2018թթ. բռնության ենթարկվել թուրքական բանտերում, գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով Bianet-ին:

Ըստ զեկույցի՝ 101 կին ենթարկվել է բռնության, իսկ 498-ը՝ սեռական բռնության։ Բռնություն գործադրածներից 381-ը եղել են թուրք ոստիկաններ, 119-ը՝ ժանդարմերիայի աշխատակիցներ և զինվորներ, 31-ը՝ հատուկջոկատայիններ, 22-ը՝ անվտանգության աշխատակիցներ, 62-ը՝ թիկնապահ, 1-ը՝ լրագրող, 24-ը՝ կալանավորներ, 62-ը քրեակատարողական հիմնարկի իրավապահներ, 1-ը՝ քաղաքապետ, 1-ը՝ պահակ և 35 այլ պետծառայողներ։

28951 | 1
Facebook