Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հալեպի գնդակոծության հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան». ՀՀ ԱԳՆ

10:10, երեքշաբթի, 27 նոյեմբերի, 2018 թ.
«Հալեպի գնդակոծության հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան». ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկանում ենք, որ համաձայն Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների՝ նոյեմբերի 25-ին ՀՀ Գլխավոր հյուպատոսության շենքից շուրջ 3 կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցած գնդակոծության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:

Նշենք, որ նոյեմբերի 25-ին, սիրիական և միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, Հալեպում քիմական հարձակման հետևանքով 107 մարդ է տուժել, այդ թվում՝ կանայք և երեխաներ, նրանց մոտ շնչառական և տեսողական տարբեր աստիճանի խնդիրներ են նկատվել: ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիական պատերազմի ընթացքում քիմիական զենք է կիրառվել առնվազն 30 անգամ:

2504 | 0
Facebook