Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փաշինյանն իր մարզավիճակով զարմացրել է ուժասպառ եղած ՔՊ էլիտային. «Հրապարակ»

09:40, երեքշաբթի, 27 նոյեմբերի, 2018 թ.
Փաշինյանն իր մարզավիճակով զարմացրել է ուժասպառ եղած ՔՊ էլիտային. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ողջ շաբաթ օրը քայլած «ՔՊ» էլիտան բավականին ուժասպառ է եղել։ Շատերին զարմացրել է քայլերթը վարող, կոչերով հանդես եկող Նիկոլ Փաշինյանի դիմացկունությունը, չնայած լուրեր տարածվեցին, որ նրա զգացողությունն ինչ-որ մի պահի փոքր-ինչ վատացել է։

«Բոլոր դեպքերում, Նիկոլը շատ մեծ ֆիզիկական վիդերժկա ունի․ անգամ վարչապետ ժամանակ գրեթե ամեն առավոտ 6-ին նա «Գրանտ սպորտ» ակումբում պարապում է՝ հատուկ իր համար այդ ժամին բացում են ակումբը։ Իհարկե, անվտանգությունն ուշի-ուշով հսկում է, ժամուկես պարապելուց հետո Փաշինյանը մեկնում է կառավարություն՝ գործի»,- ասաց մեր աղբյուրը։ Փաստորեն, ոչ միայն քաղաքական ուժերի, այլև անվտանգության տղաների աշխատանքն է դարձել կրեատիվ․ հսկում են օդում, ջրում և ցամաքում, ուսապարկը կրում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5066 | 0
Facebook