Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Լիդերների հեռուստատեսային դեբատը՝ դեկտեմբերի 5-ին. Ծառուկյանը «շատ լուրջ պատրաստվում է». «Հրապարակ»

09:25, երեքշաբթի, 27 նոյեմբերի, 2018 թ.
Լիդերների հեռուստատեսային դեբատը՝ դեկտեմբերի 5-ին. Ծառուկյանը «շատ լուրջ պատրաստվում է». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի լիդերների հեռուստատեսային դեբատը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, ըստ ամենայնի՝ երեկոյան ժամը 9-ին, կտևի մոտ 3 ժամ։ Դեբատը կվարեն Արմեն Դուլյանն ու Պետրոս Ղազարյանը։ Քաղաքական ուժերը պահանջել են այլ հեռուստաընկերության լրագրողներ ևս, սակայն Հանրայինն անդրդվելի է գտնվել։

Դեբատն ընթանալու է մոտավորապես հետևյալ ֆորմատով․ լիդերները հանդես են գալու բացման խոսքով, ապա նրանց բոլորին տրվելու է 3-ական հարց, որից հետո ամեն մեկն իրավունք է ունենալու մեկ հարց ուղղել մասնակիցներից մեկին՝ ում ցանկանա։

Նախնական համաձայնություն տվել են բոլորը, անգամ Գագիկ Ծառուկյանը, ով, ասում են՝ «շատ լուրջ պատրաստվում է»։

Մանրամասները՝ թերթի համարում:

4034 | 0
Facebook