Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը հանձնարարել է կազմակերպել Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը

17:00, երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2018 թ.
Էրդողանը հանձնարարել է կազմակերպել Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանձնարարել է կազմակերպել պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը, ով կյանքից հեռացավ հոկտեմբերի 18-ին 90 տարեկան հասակում, հաղորդում է Rusarminfо-ն՝ հղում անելով թուրքական Sabah պարբերականին:

Պարբերականը նշում է, որ ցուցահանդես կկազմակերպվի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Անգլիայի և Գերմանիայի հայտնի պատկերասրահներում: Այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Նրան անվանում էին «Ստամբուլի լուսանկարիչ» և «Ստամբուլի աչք»: Գյուլերը ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են՝ Ուինսթոն Չերչիլ, Բերտրան Ռասել, Ինդիրա Գանդի, Սալվադոր Դալի, Ալֆրեդ Հիչքոք, Պաբլո Պիկասո և այլք:

8612 | 1
Facebook