Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սասո՛ւն, էս ի՞նչ ես խոսում». Մարգարիտ Եսայան

14:40, երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2018 թ.
«Սասո՛ւն, էս ի՞նչ ես խոսում». Մարգարիտ Եսայան

Երևանի թիվ 2 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Սասուն Միքայելյանի այսօրվա հայտարարությանը, գրել է. «Սասուն, էս ի՞նչ ես խոսում, մտածի, հետո խոսի. ո՞նց թե էս հաղթանակն ավելի կարևոր է, քան Արցախի ազատագրումը, Արցախի խնդրի լուծումը: Եվ վարչապետը նրա կողքին կանգնած անհաղորդ էր՝ էս ո՞ւր հասանք, էս ի՞նչ ուրացում է գնում. բա որ ասում ենք՝ մտահոգները թող ընտրեն Հանրապետականին. սթափվեք, սթափվեք»:

Հիշեցնենք՝ Թալինում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայելյանն ասել էր. «Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»:

13662 | 9
Facebook