Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գորիսի քաղաքապետին ծեծե՞լ են

14:35, երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2018 թ.
Գորիսի քաղաքապետին ծեծե՞լ են

«Hraparak.am»-ի տեղեկություններով, երեկ Խնձորեսկ գյուղում ծեծել են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։ Ըստ տեղեկության, վնասվել է քաղաքապետի քիթը։

Քաղաքապետը չէր պատասխանում հեռախոսազանգերին:

Համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը MAMUL.am-ի թղթակցին փոխանցեց, որ Առուշ Առուշանյանը քարոզարշավով պայմանավորված, գտնվում է արձակուրդում, իսկ այս պահին հանդիպում է անցկացնում քաղաքացիների հետ. «Այո, երեկ նա եղել է Խնձորեսկում, հանդիպել է բնակիչների հետ.... Միջադեպի հետ կապված լուրերն ապատեղեկատվություն են»:

13249 | 0
Facebook